Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում. Սերժ Սարգսյանը]

19.08.2020, 15:25
«Ադրբեջանի որևէ ղեկավար երբեք չի համաձայնելու կամովին Լեռնային Ղարաբաղի անկախությանը», – հայտարարել է Սարգսյանը
Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է  լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում. Սերժ Սարգսյանը]
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում, հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ադրբեջանի որևէ ղեկավար երբեք չի համաձայնելու կամովին Լեռնային Ղարաբաղի անկախությանը․ սա է չափման միավորը (ապրիլյան պատերազմում հաջողության. Խմբգր.)։ Անկեղծ եմ ասում՝ մենք երբեք որևէ հաղթանակ մետրով, կիլոմետրով չենք չափել», – հայտարարեց նա այսօր կայացած ասուլիսի ժամանակ։

Ինչ վերաբերում է պատերազմը հաղթելու չափման միավորին, ըստ Սերժ Սարգսյանի՝ դա Ադրբեջանի պլանների ձախողումն է։
«Կարծում եմ՝ ճիշտ չէ շահարկել զոհերը քաղաքական նկատառումներով։ Գիտեք, մեզանից յուրաքանչյուրը, անկախ նրանից՝ նախագահ է, գերագույն գլխավոր հրամանատար, լրագրող, թե զուտ քաղաքացի չի կարող ասել, որ ինքը միշտ անսխալ է եղել, եթե կա այդպիսի մարդ թող ասի», – ասաց նա։

Նրա խոսքով, այն մարդիկ, որոնք ամեն օր բազմաթիվ որոշումներ է կայացնում, այդ պաշտոնատար անձանց սխալները շատ ավելի տեսանելի են։
«Առանց որևէ սեթևեթանքի կարող եմ ասել, որ ես չեմ տեսնում իմ կողմից կամ ԶՈՒ որևէ ղեկավարի կողմից այնպիսի սխալ, որի մասին հիմա արժե խոսել։ Մենք ապրիլյան պատերազմում հաղթել ենք», – ընդգծեց նա։–0–