Լավրովն ու Այվազյանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկել են Արցախի հարցով պայմանավորվածությունները

06.02.2021, 00:03
Լավրովն ու Այվազյանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկել են Արցախի հարցով պայմանավորվածությունները
Լավրովն ու Այվազյանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկել են Արցախի հարցով պայմանավորվածությունները
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 5-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Ի շարունակումն արդեն իսկ տեղի ունեցած շփումների և հեռախոսազրույցների` արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:

Նախարարներ Այվազյանը և Լավրովը անդրադարձան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների լիարժեք իրականացման ընթացքին:

Նախարար Այվազյանն առանձնահատուկ ընդգծեց Արցախում առաջացած հումանիտար իրավիճակի` տեղում անխաթար հասցեագրման կարևորությունը:

«Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի շուրջ: Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների ժամանակացույցին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–