Լավրով. կապերը Երևանի և Բաքվի հետ, այդ թվում`Պաշտպանության նախարարությունների գծով, թույլ կտան ապահովել պայմանավորվածությունների ամբողջական կատարում
12.10.2020,
14:46
Լավրովն ընդգծել է, որ կապերը Երևանի և Բաքվի հետ, այդ թվում`Պաշտպանության նախարարությունների գծով, թույլ կտան ապահովել Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների ամբողջական կատարում

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կապերը Հայաստանի և Ադրբեջանի հետ, այդ թվում` Պաշտպանության նախարարությունների գծով, թույլ կտան ապահովել եռակողմ ձևաչափով համաձայնեցված պայմանավորվածությունների ամբողջական կատարում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ընթացքում։
«Նախորդ ուրբաթ և շաբաթ, համենայն դեպս շաբաթվա կեսը, մենք անցկացրել ենք այստեղ` այս շենքում, մեր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Ձեռք է բերվել կարևոր պայմանավորվածություն նախագահ Պուտինի նախաձեռնությամբ, և մենք տեսնում ենք, որ այդ պայմանավորվածությունը դեռ ամբողջությամբ չի կատարվում, և ռազմական գործողությունները շարունակվում են։ Մենք հույս ունենք, որ կապերը, որոնք մենք պահպանում ենք և ձեր, և մեր ադրբեջանցի հարևանների հետ, այդ թվում` Պաշտպանության նախարարությունների գծով, թույլ կտան ապահովել եռակողմ ձևաչափով համաձայնեցված պայմանավորվածությունների ամբողջական կատարում», – հայտարարել է Լավրովը։
Նա նաև նշել է, որ ՀՀ ԱԳ նախարարի այցը համաձայնեցված էր բավականին վաղուց, սակայն այն անցկացվում է ջանքերի ֆոնին, որոնցում մասնակցում են միջազգային հանրության բազմաթիվ անդամներ`ջանքեր, որոնք ուղղված են ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության թուլացմանը։
Լավրովը նշել է, որ այսօրվա հանդիպման ընթացքում, բացի ղարաբաղյան հարցից, նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հարցերի ամբողջ շրջանակը, երկրների մասնակցությունը ինտեգրացիոն տարբեր միություններում, փոխգործակցությունը միջազգային հարթակում, այդ թվում`ՄԱԿ–ում և ԵԱՀԿ–ում։–0–
Загружается новость ... "Лево"