Լավրով. ՌԴ–ն պատրաստ է աջակցել հանդիպումների կազմակերպմանն Արցախի խնդրով չլուծված հարցերի քննարկման համար
30.12.2020,
14:04
Լավրով. ՌԴ–ն պատրաստ է աջակցել հանդիպումների կազմակերպմանն Արցախի խնդրով չլուծված հարցերի քննարկման համար

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում, անդրադառնալով Ղարաբաղի խնդրով մինչ այժմ չլուծված քաղաքական հարցերի քննարկումներին, հաստատել է, որ «մենք պատրաստ ենք ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասով, աջակցել նման հանդիպումների կազմակերպմանը, երբ կողմերը պատրաստ լինեն դրան»։
«Օրակարգում է թույլ չտալ հրադադարի ռեժիմի ցանկացած խախտում, ինչպես նաև մաքրել տեղանքը պայթյունավտանգ առարկաներից, փոխանակել ռազմագերիներին ու զոհերի մարմինները, ապահովել փախստականների ու ներքին տեղահանված անձանց վերադարձի անվտանգությունը, լուծել հումանիտար սուր հարցերը, պահպանել պատմական հուշարձանները` անկախ դրանց կրոնական պատկանելիության, ապաարգելափակել տրանսպորտային և տնտեսական կապերը։ Այս բոլոր ուղղություններով կա որոշակի դրական տեղաշարժ, սակայն առաջանում են նաև խնդիրներ, որոնք անխուսափելի են` հաշվի առնելով իրավիճակի բացառիկությունը», – ասել է նա։–0–