ԼՂ–ից Երևանի ԲԿ–ներ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա, նրանց վիճակը կայուն ծանր է

26.09.2023, 13:25
Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն ծանր է: Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն
ԼՂ–ից Երևանի ԲԿ–ներ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա, նրանց վիճակը կայուն ծանր է
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նորածնային և մանկական արտագնա անհետաձգելի ծառայությունների միջոցով երեկ Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն ծանր է: Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:–0–