Խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ. Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է պատերազմի հերոս Հարություն Դոխոյանին (ՎԻԴԵՈ)
17.10.2020,
01:26
Խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ. Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է պատերազմի հերոս Հարություն Դոխոյանին. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ուրբաթ ճեպազրույցի ժամանակ ներկայացրել է մեր հերոսներից մեկին` հակատանկային պաշտպանության զինծառայող Հարություն Դոխոյանին, ով խոցել է հակառակորդի 5 տանկ, ՀՄՄ և ՏՕՍ։
«Երբ կանգնած էինք սահմանին, գիտեինք, որ պետք է պահենք մեր հայրենիքը, մեր ժողովրդին, հայրենի քաղաքը, ընտանիքը, բայց երբ նրանք փոխադարձ օգնում են քեզ, մեծ բան է։ Երբ բացում ես ծանրոցը, որտեղ ամեն մեկը ինչ-որ բան ներդրել է, ու գտնում ես քո ուզածը, մեծ ուրախություն է պարգևում», – ասել է մեր հերոսը։
Դոխոյանը նշել է, որ ժողովրդի օգնությունն ու զինծառայողների եղբայրությունը մեծ ուժ է, որի շնորհիվ չես վախենում թշնամուց ու առաջ ես շարժվում։
«Ես կռվի ժամանակ խոցել եմ 7 տեխնիկա, և չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել։ Ապաքինվելուց հետո միանգամից մեկնելու եմ մարտի դաշտ և ավելացնելու եմ իմ խոցումները», – ասել է մեր հերոսը։–0–