Խաղաղապահների մտցնելը Արցախ առանց հակամարտող կողմերի համաձայնության ռազմական բարդ օպերացիա է լինելու. Իսկանդարյան

04.10.2020, 00:52
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի նշել է, որ խաղաղապահների մտցնելը Արցախ առանց հակամարտող կողմերի համաձայնության ռազմական բարդ օպերացիա է լինելու
Խաղաղապահների մտցնելը Արցախ առանց հակամարտող կողմերի համաձայնության ռազմական բարդ օպերացիա է լինելու. Իսկանդարյան
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Խաղաղապահների մտցնելը Արցախ առանց հակամարտող կողմերի համաձայնության ռազմական բավականին բարդ օպերացիա է լինելու, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Загружается новость ... "Лево"

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի լրագրողի այն հարցին, թե, արդյոք, նա կցանկանա՞ր տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում, նշել է, որ այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

«Այս պահին վաղ է խոսել այդ մասին (խաղապահներ մտցնելու), և պարոն Փաշինյանը ևս խոսել է տարբերակի, հնարավորության մասին, այլ ոչ թե այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ հենց հիմա», – ասաց նա։

Իսկանդարյանի խոսքով, ինչ–որ ֆորմատ քննարկելու համար պետք է դադարեցնել ռազմական գործողությունները։

«Այսինքն, խոսքն այս պահին այն բանի մասին է, որ պետք է սկզբից դադարեցնել բռնությունը, իսկ հետո քննարկել տարբեր ձևաչափեր», – նշեց նա։

Քաղաքագետը կարծում է, որ այս պահին բանակցությունների ինչ–որ տեսակի մասին խոսել կարելի է միայն որպես տարբերակ։

«Հիմա պետք է կանգնեցնել Ադրբեջանին, որպեսզի դադարի այն, ինչ տեղի է ունենում ռազմաճակատում։ Դրանից հետո կարելի է մտածել տարբեր տարբերակների, այդ թվում` խաղաղապահներ մտցնելու մասին», – հայտարարեց Իսկանդարյանը։–0–