Կատալունիայի խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի ԶՈՒ–ի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները
22.10.2020,
15:34
Կատալունիայի խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի ԶՈՒ–ի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կատալունիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, ասվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Facebook–յան էջում։
«Կատալունիայի խորհդարանը դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և սատարում է կողմերի միջև կառուցողական բանակցություններն՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–