ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը վերջերս աջակցել է հակամարտության սրացման հետևանքով անօթևան մնացած և Ստեփանակերտի 12 հյուրանոցներում, համալսարանական հանրակացարանում և տարեցների տուն-ինտերնատում ժամանակավոր ապաստանած 221 ընտանիքի: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբի մամուլի ծառայությունը։
Загружается новость ...
"Право"
Նշվում է, որ ըստ հայտնաբերած կարիքների՝ նշված ընտանիքների յուրաքանչյուր անդամ (741 անձ) ԿԽՄԿ-ից ստացել է սննդի ծանրոց և հիգիենայի պարագաներ:
«Բացի այդ, տրամադրվել է 104 խոհանոցային պարագա և 48 տաքացուցիչ: ԿԽՄԿ առաքելությունը շարունակում է տեղական իշխանություններից բոլոր ներքին տեղահանված անձանց վերաբերյալ հավաքագրել տեղեկատվություն՝ հետագա քայլերը պլանավորելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-