Ջաբրայիլի և Կուբաթլուի հատվածներից հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, մեկի ինքնությունը պարզվել է

18.01.2021, 12:57
Ջաբրայիլի և Կուբաթլուի հատվածներից հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, մեկի ինքնությունը պարզվել է, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1238 աճյուն
Ջաբրայիլի և Կուբաթլուի հատվածներից հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, մեկի ինքնությունը պարզվել է

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ջաբրայիլի և Որոտանի (Կուբաթլու) հատվածներից հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն, հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանին։

Загружается новость ... "Лево"

«Զոհված զինծառայողներից 2-ի աճյունները գտնվել են Ջաբրայիլում: Նրանց մարմիններն անճանաչելի են և նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու ինքնությունը: Որոտանի հատվածում հայտնաբերված զինծառայողի՝ Արսեն Մամիկոնյանի ինքնությունը ճանաչել է որոնողական խմբի ուղեկցողը: Ընդհանուր առմամբ՝ որոնողական աշխատանքների ընթացքում առայսօր հայտնաբերվել են 1238 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր որոնումներ են իրականացվում՝ Ֆիզուլու, Հադրութի և Ջաբրայիլի ուղղություններով»,-մանրամասնել է  Թադևոսյանը։–0–