416.78
5.16
388.79
+22
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել են Արցախում ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանությանը նախորդած մանրամասները

14:46
11 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2021թ հոկտեմբերի 9-ին, ժամը 13։20-ի սահմաններում Մարտակերտի քաղաքային համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում գյուղատնտեսական տեխնիկայով աշխատանքներ կատարելիս մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից արձակված կրակոցից կրծքավանդակի հատվածում վիրավորվել ու տեղում մահացել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1966թ․ ծնված Արամ Ալեքսեյի Տեփնանցը։ 

Ինչպես հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը, նախքան գյուղատնտեսական աշխատանքներն սկսելը, հաշվի առնելով տեղանքի սահմանամերձ լինելը, Մարտակերտի քաղաքային համայնքի և ԱՀ ՊԲ ներկայացուցիչների միջնորդությամբ այդ տեղանք էին ներկայացել  ռուս խաղաղապահները՝ աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը սկզբում խուսափել է վարել գյուղտեխնիկան, սակայն խաղաղապահներից մեկը առաջարկել է նրա հետ անձամբ նստել խցիկում՝ որպես անվտանգության լրացուցիչ երաշխիք։ Ըստ ականատեսների պնդման՝ այդ եղանակով նրանք մի քանի պտույտ են կատարել։           

Փաստի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով)։ Իրականացվում է նախաքննություն: 

Загружается новость ... "Лево"

Դեպքից հետո գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են ոչ միայն այդ, այլև սահմանամերձ այլ հատվածներում։ 

«Հաշվի առնելով հայ–ադրբեջանական շփմագ գոտում արձանագրվող հանցավոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունն օպերատիվ փոխանակելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազների միջև  ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի կոպտագույն խախտմամբ քաղաքացիական անձի սպանության դեպքի վերաբերյալ առկա տվյալները փոխանցվել են Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչներին, նրանց հետ ապահովվել է օպերատիվ և արդյունավետ համագործակցություն։  Լիարժեք պատրաստակամություն է հայտնվել  ներգրավվելու դեպքի հետաքննությանը հնարավոր բոլոր ձևաչափերով, ինչի անհրաժեշտության մասին ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է բազմիցս», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Դատախազությունից ընդգծում են, որ նշված դեպքը 2020թ. նոյեմբերի 10-ին ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների միջև ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտում է: 

ՀՀ գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը՝ հստակ դիրքորոշմամբ, որ սույն և նմանատիպ այլ դեպքերով օբյեկտիվ ու արդյունավետ քննությամբ մեղավոր անձանց արդարացի քրեական պատասխանատվության ապահովմամբ է հնարավոր ստեղծել կայուն երաշխիքներ նմանատիպ ողբերգական դեպքերը բացառելու համար և հստակ ամրագրելու հրադադարի խախտման և հանցավոր յուրաքանչյուր արարքի համար պատասխանատու կողմին՝ դրանից բխող իրավական հետևանքներով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:28
14 Մարտի 2023
Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է Ադրբեջանի առաջարկին
Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է Ադրբեջանի առաջարկին
10:32
14 Մարտի 2023
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
22:17
10 Մարտի 2023
Ադրբեջանը շուրջ 30 րոպե կրակ են բացել Արցախի հետ շփման գծում
Ադրբեջանը շուրջ 30 րոպե կրակ են բացել Արցախի հետ շփման գծում
14:23
09 Մարտի 2023
Փաշինյանը նշել է Արցախում Ադրբեջանի ահաբեկչական գործողության նպատակը
Փաշինյանը նշել է Արցախում Ադրբեջանի ահաբեկչական գործողության նպատակը
18:54
06 Մարտի 2023
Արցախի նախագահ. Ադրբեջանը սպառնացել է ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել ինտեգրումից հրաժարվելու դեպքում
Ադրբեջանն իր խողովակներով փոխանցել է Արցախին, որ կամ ընդունվում է ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:
09:53
06 Մարտի 2023
Ինչպես են ադրբեջանցի դիվերսանտները հարձակվում արցախյան ոստիկանական մեքենայի վրա (ՎԻԴԵՈ)
Ինչպես են ադրբեջանցի դիվերսանտները հարձակվում արցախյան ոստիկանական մեքենայի վրա. ՎԻԴԵՈ
15:46
05 Մարտի 2023
Արցախում երեք ոստիկան է զոհվել Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով, կա վիրավոր (ՖՈՏՈ)
Արցախում երեք ոստիկան է զոհվել Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով, կա վիրավոր. ՖՈՏՈ
12:12
03 Մարտի 2023
Ինչ հարցեր են քննարկվել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ստեփանակերտից մանրամասնում են, թե ինչ հարցեր են քննարկվել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հանդիպմանը.
10:38
03 Մարտի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Արցախում հրաձգային զինատեսակներ է կիրառել
Ադրբեջանի ԶՈւ–ն Արցախում հրաձգային զինատեսակներ է կիրառել
22:34
02 Մարտի 2023
Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
23:32
01 Մարտի 2023
Ադրբեջանը երկու օր շարունակ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ
Ադրբեջանը երկու օր շարունակ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ
14:36
01 Մարտի 2023
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները կրկին հանդիպել են. Արցախից նշել են, որ հանդիպումը կառուցողական էր
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները կրկին հանդիպել են. Արցախից նշել են, որ հանդիպումը կառուցողական էր