579.16
6.72
490.19
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հրապարակվել են Արցախում Ադրբեջանի թիրախ դարձած հիվանդանոցի կադրերը (ՎԻԴԵՈ)

23:34
14 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Ադրբեջանի կողմից թիրախավորվել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հիվանդանոցներից մեկը, նշվում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook–յան էջում:

Загружается новость ... "Лево"

«Քաղաքացիական անձինք ևս այստեղ բուժում են անցնում: Այս հարձակումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»,– նշվում է հաղորդագրության մեջ:

Արցախում իրավիճակի սրացման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 300-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։

Հոկտեմբերի 10–ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։–0–


Partners News
Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:41
12 Սեպտեմբերի 2021
«Սրբապիղծ մարդիկ, ամոթ ձեզ»․երգիչ Անդրեն տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
«Սրբապիղծ մարդիկ, ամոթ ձեզ»․երգիչ Անդրեն տեսանյութ է հրապարակել.ՎԻԴԵՈ
21:37
11 Սեպտեմբերի 2021
Արցախի պաշտպանության նախարար է նշանակվել
Արայիկ Հարությունյանն Արցախի պաշտպանության նախարար է նշանակել
15:52
11 Սեպտեմբերի 2021
Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնից
Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնից
15:14
10 Սեպտեմբերի 2021
Մուրադովը պարզաբանել է` 5 տարի հետո կերկարաձգվի՞ ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում
Մուրադովը պարզաբանել է` 5 տարի հետո կերկարաձգվի՞ ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում
21:36
09 Սեպտեմբերի 2021
ԶԼՄ-ները հայտնում են Արցախի ՊԲ հրամանատարի հրաժարականի մասին, նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է
ԶԼՄ-ները հայտնում են Արցախի ՊԲ հրամանատարի հրաժարականի մասին, նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է
15:30
07 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանն Արցախում կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ (ՖՈՏՈ)
Ադրբեջանն Արցախում կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, բնակելի տուն է տուժել.ՖՈՏՈ
13:24
03 Սեպտեմբերի 2021
Արցախի նախարարներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Արցախի նախարարներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
13:07
03 Սեպտեմբերի 2021
Արցախում բացվել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակը
Բացման արարողությանը մասնակցել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը
12:08
03 Սեպտեմբերի 2021
Հայկական կողմը չի գնդակոծել Շուշիում տեղակայված դիրքերն ու կորուստներ չի կրել.ՊԲ
Հայկական կողմը հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
14:07
01 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանցիներն ավերել են Հադրութում գտնվող Մակուն կամուրջը. Caucasus Heritage Watch (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիներն ավերել են Հադրութում գտնվող Մակուն կամուրջը. ՖՈՏՈ
23:07
28 Օգոստոսի 2021
Արցախում հակառակորդի կրակի հետևանքով զինծառայող է վիրավորվել
Ադրբեջանի ԶՈւ-ն թիրախային կրակ է բացել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ

21:00
27 Օգոստոսի 2021
Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և ինտերնետ հասանելիությունը․ՄԻՊ
Արցախի որոշ համայնքներում բնակչությունը ամբողջությամբ զրկված է կապի հասանելիությունից