Հիմա ստացվում է, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ. Փաշինյանը՝ Պուտինին

27.12.2022, 15:01
Հիմա ստացվում է, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ. Փաշինյանը՝ Պուտինին
Հիմա ստացվում է, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ. Փաշինյանը՝ Պուտինին
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հիմա ստացվում է, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին երեքշաբթի կայացած հանդիպման ժամանակ։

«Իհարկե, կուզենայի քննարկել այս իրավիճակը, ինչ տարբերակներ կան: Այս պահին գլխավոր, ամենահրատապ խնդիրն այն ճգնաժամն է, որը մենք ունենք Լաչինի միջանցքում: Դուք գիտեք, որ արդեն 20 օր Լաչինի միջանցքը արգելափակված է: Դա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է»,- ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների հսկողության տակ, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ անցումը։-0-