Հերոսները երբեք չեն մահանում. Հենրիխ Մխիթարյանը հարգել է Արցախում նահատակված հայ զինծառայողների հիշատակը (ՖՈՏՈ)

22.11.2020, 17:25
Հերոսները երբեք չեն մահանում. Հենրիխ Մխիթարյանը հարգել է Արցախում նահատակված հայ զինծառայողների հիշատակը. ՖՈՏՈ
Հերոսները երբեք չեն մահանում. Հենրիխ Մխիթարյանը հարգել է Արցախում նահատակված հայ զինծառայողների հիշատակը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ազգային հավաքականի ավագ և «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարգել է Արցախում նահատակված հայ զինծառայողների հիշատակը։

Загружается новость ... "Лево"

«Մեր քաջերը երբեք չեն մահանում։ Մեր թախիծն այնքան խորն է, որ դրա մասին հնարավոր չէ խոսել», – գրել է Մխիթարյանն Instagram–ի իր էջում` նշելով, որ նոյեմբերի 22–ին աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում կատարվել է արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի արարողություն։

Նա նշել է, որ Արցախում պատերազմի 44 օրերի ընթացքում նրանք դրսևորել են աննկարագրելի խիզախություն` զոհելով կյանքը հանուն Հայրենիքի, ժողովրդի և պատմական հողերի պաշտպանության։

Մխիթարյանը նաև նշել է, որ աղոթում է վիրավոր զինվորների համար։

Նա հայ ժողովրդին մաղթել է ուժ և համերաշխություն նահատակված որդիների մահվան կսկիծը հաղթահարելու համար։

«Մենք պետք է լինենք կենտրոնացված, օգտագործենք ողջ ներուժը և ստեղծենք ավելի լավ աշխարհ մեր երիտասարդների համար, աշխարհ, որտեղ նրանք կկարողանան իրականացնել իրենց երազանքները», – նշել է Մխիթարյանը։
Նա ավելացրել է #StandingStrong հեշթեգը։–0–