Հայտնի է, թե ով է վերահսկում Հայաստանն ու Արցախը կապող Լաչինի միջանցքը (ՎԻԴԵՈ)

01.12.2020, 20:01
Հայտնի է, թե ով է վերահսկում Հայաստանն ու Արցախը կապող Լաչինի միջանցքը. ՎԻԴԵՈ
Հայտնի է, թե ով է վերահսկում Հայաստանն ու Արցախը կապող Լաչինի միջանցքը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմը շարունակում է Արցախի տարածքում իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգը։

Ինչպես այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։

«Դեկտեմբերի –ից, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության համաձայն, ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ ադրբեջանական կողմին է հանձնվել Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանը։ Ռուս խաղաղապահները վերահսկում են Լաչինի միջանցքը` 5 կմ լայնությամբ», – ասաց նա։

Կոնաշենկովը տեղեկացրեց, որ այդ միջանցքով ապահովվում է Հայաստանի հետ Արցախի կապը, մարդկանց անվտանգ վերադարձն իրենց բնակության վայրեր և քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկը։

«Ռուս խաղաղապահ ուժերի աջակցությամբ մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 846 մարդ։ Նախկին բնակության վայրեր են վերադարձել ավելի քան 26 հազար փախստականներ», – ասաց նա։

Загружается новость ... "Лево"

Բերձորի շուրջ տիրող իրավիճակի մասին

Ավելի քան երկու շաբաթ առաջ Արցախի նախագահի օգնական Դավիթ Բաբայանը հայտարարեց հայկական ԶԼՄ–ներին, որ Բերձորը (Լաչինի հայկական անվանումը, խմբգր.) չի փոխանցվելու Ադրբեջանին, հայկական բնակչությունը չի տարհանվի։ Նրա խոսքով, Բերձորի միջով կպահպանվի կապը Հայաստանի հետ, ռուսական կողմը երեք տարում կկառուցի նոր ճանապարհ` շրջանցելով Շուշին` Ստեփանակերտի հետ ուղիղ կապ ապահովելու համար։

Սակայն նախորդ շաբաթ սոցցանցերում հայտնվեցին բազմաթիվ տեղեկություններ այն մասին, որ Բերձորի իշխանություններին հանձնարարվել է մինչև նոյեմբերի 25–ը տարհանել տեղի հայերին և այդ դեպքում Ստեփանակերտի և հարակից մի քանի շրջանների բնակիչները կարող են հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների շրջափակման մեջ։ Սակայն նոյեմբերի 27–ին Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը հայտարարեց, որ ծրագրերն այս պահին փոխվել են, և Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչները կարող են մնալ և ապրել իրենց տներում։–0–