Հայկական ԶՈւ–ն լքել է Արցախի Աղդամի շրջանը, այն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ

20.11.2020, 17:43
Հայկական ԶՈւ–ն լքել է Արցախի Աղդամի շրջանը, այն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ
Հայկական ԶՈւ–ն լքել է Արցախի Աղդամի շրջանը, այն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայկաան Զինված ուժերը լքել են Լեռնային Ղարաբաղի Աղդամի շրջանը, որն ուրբաթ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, լրագրողներին տեղեկացրել է Ռուսական ռազմական զորակազմի շտաբի պետ, գեներալ–մայոր Անդրեյ Վոլկովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Загружается новость ... "Лево"

«Ռուսական խաղաղապահ զորակազմի դերն է ապահովել քաղաքացիական բնակչության անվտանգությունը` խստորեն պահպանելով համաձայնագրերը, ապահովել հայկական ստորաբաժանումների դուրս բերումը տարածքից, դրանք արդեն դուրս են բերվել, ապահովել կազմակերպված վերահսկողություն Աղդամի շրջանի տարածքում` Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների մուտքի ժամանակ», – ասել է Վոլկովը։

Նա ավելացրել է, որ շրջանի փոխանցումն Ադրբեջանի վերահսկողության տակ իրականացվել է առանց միջադեպերի և սադրանքների։–0–