Հայաստանն ու Արցախը համարժեք պատասխան կտան Ադրբեջանին. Փաշինյան
29.09.2020,
21:56
Փաշինյանը նշել է, որ Հայաստանն ու Արցախը կտան համարժեք ռազմական–քաղաքական պատասխան տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը խարխլելու Ադրբեջանի փորձերին

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաղաքական և ռազմական աջակցությամբ ընդլայնում է ռազմական գործողությունների աշխարհագրությունը Հայաստանի տարածքում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter–ի իր միկրոբլոգում։
«Հայաստանն ու Արցախը կտան համարժեք ռազմական–քաղաքական պատասխան տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը խարխլելու Ադրբեջանի փորձերին»,– գրել է Փաշինյանը։
Հակառակորդի հարձակումը Վարդենիսի ուղղությամբ
Նախօրեին ՊՆ–ն հաղորդել է Վարդենիսի ուղղությամբ Ադրբեջանի հարձակումների մասին, որի միջոցով անցնում է Հայաստանից Արցախ տանող երկու մայրուղիներից մեկը։ Սեպտեմբերի 29–ի առավոտյան հայտնի դարձավ, որ հակառակորդի ԱԹՍ–ի հարձակման հետևանքով այրվել է քաղաքացիական ավտոբուս։ Հարձակման տակ են հայտնվել նաև խաղաղ բնակիչներ, մեկ մարդ զոհվել է։
Ավելի ուշ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ Հայաստանի տարածքը առաջին իսկ րոպեներից, փաստացի, գտնվել է ադրբեջանական ագրեսիայի թիրախում։ Նա նաև նշեց, որ ՀՀ ԶՈւ–ն լիովին մարտունակ է և պատրաստ կատարել իր առջև դրված խնդիրը։
Արցախում իրավիճակի սրման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 400 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 80 տանկ և հետևակի մարտական մեքենա, 4 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ, 49 ԱԹՍ և 82 ավտոտրանսպորտ:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 80 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–
Загружается новость ... "Лево"

Azerbaijan, with active encouragement, political and military support of #Turkey, is expanding geography of hostilities to territory of Armenia. #Armenia and #Artsakh will give adequate military-political response to Azerbaijan’s attempts to undermine regional #security & #peace
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) September 29, 2020