Հայաստանն անընդունելի է համարում երկակի դիրքորոշումը, որը կարող է հակասել ՄԽ համանախագահության մոտեցումներին. ԱԳՆ

23.04.2019, 22:07
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի հայտարարությունն այն մասին, որ ԵՄ-Ադրբեջան փաստաթղթում ընդգրկված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Հայաստանն անընդունելի է համարում երկակի դիրքորոշումը, որը կարող է հակասել ՄԽ համանախագահության մոտեցումներին. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի հայտարարությունն այն մասին, որ ԵՄ-Ադրբեջան փաստաթղթում ընդգրկված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Загружается новость ... "Лево"

«Նախ նշեմ, որ գործընկեր երկրների հետ ԵՄ բանակցվող տեքստերը հրապարակային չեն՝ հասանելի լինելով միայն գործընթացին անմիջական ներգրավվածություն ունեցող կողմերին: Ինչ վերաբերում է ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ Եվրոպական միության դիրքորոշմանը, ապա այն հստակ արտահայտված է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որտեղ ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների շարքում առկա է նաև ինքնորոշման իրավունքը։ Ավելին, այդ դիրքորոշումը նաև բազմիցս վերահաստատվել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում, որտեղ աջակցություն է հայտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», – նշել է Նաղդալյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նրա խոսքով, հայաստանը բազմիցս ամենատարբեր մակարդակներով և հարթակներում շեշտել և ևս մեկ անգամ ընդգծում է, որ անընդունելի է համարում այս հարցում որևէ երկակի դիրքորոշման որդեգրումը, որը կարող է հակասել ԼՂ հիմնահարցի կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափի` Մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին և խաթարել խաղաղության գործընթացը:–0–