Հայաստանցի պաշտոնյաները պետք է ձեռնպահ մնան Արցախի շահերին հակասող հայտարարություններից. Արցախի ՄԻՊ

06.07.2023, 14:35
Նրա խոսքով, այդ անձինք հարցականի տակ են դնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
Հայաստանցի պաշտոնյաները պետք է ձեռնպահ մնան Արցախի շահերին հակասող հայտարարություններից. Արցախի ՄԻՊ
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանցի պաշտոնյաները պետք է ձեռնպահ մնան հայտարարություններից, որոնք հակասում են Լեռնային Ղարաբաղի շահերին, հինգշաբթի հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Նրանք պետք է հետևեն տրամաբանությանը. եթե չես կարող օգնել, ապա գոնե մի վնասիր։ Վատ չէր լինի, եթե հայ պաշտոնյաները ձեռնպահ մնային հայտարարություններից, որոնք խանգարում են ընդհանուր գործին, ինչպես նաև Արցախ շահերին», – ասաց Ստեփանյանը Երևան–Ստեփանակերտ հեռուստակամուրջի ընթացքում։

Նրա խոսքով, այդ անձինք հարցականի տակ են դնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Загружается новость ... "Лево"

Այդ հայտարարությունը, Ստեփանյանի պնդմամբ, հետո որպես օրինակ ներկայացնում են Հայաստանի միջազգային գործընկերները։ Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանի հասարակությունն ու պաշտոնյաները պետք է հասկանան, թե ինչ է տեղի ունենում։

«Նրանք պետք է գիտակցեն սպառնալիքի ողջ լրջությունը, որը ծառացել է Արցախի առաջ», – ընդգծեց Ստեփանյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում արցախցիների անվտանգության և իրավունքների երաշխավորման դեպքում։–0–