Հարությունյանն առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին ստանձնել պետնախարարի պարտականությունները
23.02.2023,
20:18
Արցախի նախագահն առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին ստանձնել պետնախարարի պարտականությունները

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին ստանձնել պետական նախարարի պարտականությունները: այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:
«Ուրախ եմ, որ նա պատրաստ է այս ծանր իրավիճակում վերցնել այդ դժվար պատասխանատվությունը: Վերջնական որոշման մասին առաջիկայում նա հայտարարություն կտարածի: Ընտրել եմ պարոն Ներսիսյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը», - նշել է Արցախի նախագահը:
Նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային կառույցների և արտաքին գործերի նախարարության:
Այսօր ավելի վաղ Հարությունյանը պաշտոնից ազատել է պետնախարար Ռուբեն Վարդանյանին:-0-