Համաշխարհային բժշկական ասոցիացիան կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը

23.12.2022, 12:04
Համաշխարհային բժշկական ասոցիացիան կոչով դիմել է Ադրբեջանին
Համաշխարհային բժշկական ասոցիացիան կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային բժշկական ասոցիացիան (WMA) կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ապահովել անվտանգ մուտքը Լաչինի միջանցքով, որպեսզի հնարավոր լինի խուսափել Արցախում հումանիտար ճգնաժամի սրացումից, հայտարարել է WMA խորհրդի նախագահ Ֆրենկ Ուլրիխ Մոնտգոմերին։

«Պացիենտները մահանալու վտանգի տակ են, քանի որ նրանք չեն կարողանում ստանալ իրենց դեղերը և չեն կարող հասնել հիվանդանոց», - ասել է նա՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքը կարևոր ուղի է կենսական նշանակություն ունեցող սննդամթերքի և դեղորայքի առաքման համար:-0-