Հադրութի և Ֆիզուլիի շրջաններում այսօր հայտնաբերվել է ևս 3 աճյուն. ԱԻՊԾ

11.03.2021, 19:15
Հադրութի և Ֆիզուլիի շրջաններում այսօր հայտնաբերվել է ևս 3 աճյուն
Հադրութի և Ֆիզուլիի շրջաններում այսօր հայտնաբերվել է ևս 3 աճյուն. ԱԻՊԾ
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների դիրքային հատվածներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 3 աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Նրանց ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնունմների ընթացքում հայտնաբերվել է 1499 աճյուն, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:

«Որոնողական աշխատանքները վաղը կշարունակվեն Մարտունու(Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող հարավ-արևելյան ուղղություն) և Վարանդայի շրջաններում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–