Հադրութի, Ջաբրաիլի և Կուբաթլուի ուղղություններում հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկի ինքնությունը պարզ է, նա քաղաքացիական անձ է

19.01.2021, 15:31
Հադրութի, Ջաբրաիլի և Կուբաթլուի ուղղություններում հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկի ինքնությունը պարզ է, նա քաղաքացիական անձ է
Հադրութի, Ջաբրաիլի և Կուբաթլուի ուղղություններում հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկի ինքնությունը պարզ է, նա քաղաքացիական անձ է

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում և դիրքային գոտիներում շարունակում են իրականանել փրկարար-որոնողական աշխատանքներ, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 

Հունվարի 18-ին աշխատանքներն իրականացվել են Հադրութ, Մեխակավան /Ջաբրաիլ/ և Որոտան /Կուբաթլու/ ուղղություններում: Հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկը քաղաքացիական: 

Վերջինիս ինքնությունը պարզ է: Նա 1976 թվականին ծնված Հադրութ քաղաքի բնակիչ Արսեն Ղարախանյանն է: Նրա աճյունը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Այգեստան գյուղի տարանծքից: 

Եվս 5 մարմին հայտնաբերվել է Մեխակավանից, մեկը՝ Այգեստանից, մեկ աճյուն՝ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի նախկին վարչական տարածքից: 

«Ընդհանուր առմամբ, Արցախի փրկարարները որոնողական անշխատանքների արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 18-ը հայտնաբերել են 1246 ռազմագործողություններին մասնակցած զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատներ, տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորներ:

Աշխատանքներն այս պահին ընթանում են Վարանդայի /Ֆիզուլի/, Ջրականի/Ջաբրաիլ/, Հադրութի, Կովսականի /Զանգելան/ շրջաններում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի նախկին վարչական տարածքում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–