ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
27.05.2019,
15:54
Զոհրաբ Մնացականյանը երկուշաբթի Երևանում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երկուշաբթի Երևանում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ, Twitter–ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Ըստ նրա, հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Նաղդալյանը, միջնորդների տարածաշրջանային այցի ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերն ու ծրագրերը։ Համանախագահները կայցելեն նաև Ստեփանակերտ և Բաքու։–0–
#Armenia Foreign Minister Zohrab Mnatsakanyan received #OSCE Minsk Group Co-Chairs Igor Popov (#Russia), Stéphane Visconti (#France), Andrew Schofer (#US) and Andrzej Kasprzyk, the Personal Representative of the OSCE Chairman-in-Office.#NagornoKarabakh pic.twitter.com/lHDgPtFYVH
— Anna A. Naghdalyan (@naghdalyan) May 27, 2019