Ֆրանսիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Արցախի անկախությունը

17.10.2020, 20:15
Ֆրանսիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Արցախի անկախությունը
Ֆրանսիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Արցախի անկախությունը
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիական Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը, հայտնել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը Facebook–յան իր էջում։

«Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին։ Փաստաթուղթը պարունակում է մասնավորապես հետևյալ պատգամը․ «Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես նրա բնակչության անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական»», – նշել է Մայիլյանը։

Այսպիսով, Լիմոնեն Ֆրանսիայում երկրորդ քաղաքն է Ալֆորվիլից հետո, և առաջինը Օվերն-Ռոն-Ալպ շրջանում, որ ճանաչում է Արցախի անկախությունը։–0–