Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է խնդիրները, որոնք լուծելուց հետո միայն կարելի է խոսել Ղարաբաղի կարգավիճակի մասին

22.11.2020, 18:41
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է խնդիրները, որոնք լուծելուց հետո միայն կարելի է խոսել Ղարաբաղի կարգավիճակի մասին
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է խնդիրները, որոնք լուծելուց հետո միայն կարելի է խոսել Ղարաբաղի կարգավիճակի մասին
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան–Իվ Լը Դրիանն ընդգծել է մեծ պատասխանատվությունը, որը ստանձնել են Մինսկի խմբի երկրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։

Ֆրանսիայի ԱԳ նախարարն այս մասին հայտարարել է LSI ֆրանսիական լրատվական հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ–ն մեծ պատասխանատվություն են ստանձնել։ Քանի որ հենց նրանց է ՄԱԿ–ը հանձնարարել հետևել հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Որպես Մինսկի խմբի համանախագահներ մենք գործադրել ենք մեծ ջանքեր կրակի դադարեցմանը հասնելու համար։ Մեկ շաբաթվա ընթացքում երեք անգամ իրականացվել են նախաձեռնություններ ռազմական գործողությունները դադարեցնելու համար, մասնավորապես, իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի և ամերիկացի գործընկեր Մայքլ Պոմպեոյի կողմից, բայց այդ պահին դա չտվեց արդյունք», – ասել է Լը Դրիանը։

Загружается новость ... "Лево"

«Մենք ստանձնել ենք միջազգային հանրության կողմից դրված պարտավորությունները։ Եվ Հայաստանն էլ է ուզում, որպեսզի մենք այդ պատասխանատվությունը պահպանենք։ Այս ամենը պահանջում է մեզնից, որպեսզի մենք դրսևորենք հավասարակշիռ դիրքորոշում», – նշել է նա։

«Եվ հայկական, և ադրբեջանական ղեկավարություն կարևորել են մեր դերի պահպանումը։ Սակայն դա չի խանգարում Ֆրանսիային հիմա օգնություն ցուցաբերել Հայաստանին, հումանիտար բեռներով ինքնաթիռը ժամանում է Երևանում, ևս մեկը կուղարկվի հաջորդ շաբաթ», – ասել է նախարարը։

Հարցազրույցի ընթացքում նա ընդգծել է, որ «Հայաստանը բարեկամ ժողովուրդ է Ֆրանսիայի համար»։

Իրավիճակի անորոշություն

«Սակայն պետք է խոստովանել, որ ձեռք բերված հրադադարի հարցում կա անորոշություն, և մենք ուզում ենք, որպեսզի մեզ տան անհրաժեշտ պարզաբանումներ։ Դրանք վերաբերում են տեղահանված անձանց, քանի որ Լեռնային Ղարաբաղում կային շատ հայեր, և մենք ձգտում ենք ապահովել, որպեսզի այն հայերը, որոնք տեղահանվել են իրենց բնակության վայրից, վերադառնան այնտեղ», – ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

«Նաև կա վարձկանների հարցը, պետք է հասնել նրանց դուրս բերման, և դրա անհրաժեշտության հետ համաձայն են Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրները» ,– նշել է նա։

«Կա նաև կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանության հարցը։ Այս հարցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ձեռնարկել է նախաձեռնություններ ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ համատեղ, ինչն էլ քննարկել եմ շաբաթ օրը հայաստանցի և ադրբեջանցի գործընկերների հետ», – ասել է Լը Դրիանը։

«Միայն այս խնդիրների կարգավորումից հետո մենք կարող ենք անցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին։ Այս պահին դա անհնար է քննարկել։ Եվ դրա հետ համաձայն է հայկական ղեկավարությունը», – ընդգծել է Լի Դրիանը։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ նա Լեռնային Ղարաբաղի թեման քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ, ով վերջերս այցելել է Փարիզ։ Կողմերը «համակարծիք են եղել իրավիճակի վերլուծության հարցում»։–0–