Եթե Ադրբեջանի ԶՈւ–ն ունենան հաջողություններ, սա նշանակում է Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանություն. Փաշինյանը` BBC-ին տված հարցազրույցում (ՎԻԴԵՈ)
07.10.2020,
01:38
Եթե Ադրբեջանի ԶՈւ–ն ունենան հաջողություններ, սա նշանակում է Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանություն. Փաշինյանը` BBC-ին տված հարցազրույցում. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունն այսօր գոյութենական վտանգի ներքո է:
Փաշինյանն այս մասին ասել է BBC World News–ին տված հարցազրույցում, որի ժամանակ արդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։
«Դուք ասում եք, որ Ստեփանակերտից եք գալիս: Տեսել եք, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի ներքո է: Ամբողջ խնդիրն այն է, որ, եթե Ադրբեջանի զինված ուժերն ունենան հաջողություններ, սա նշանակում է Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանություն»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ Արցախը Հայաստան է, հայերի երկիրն է, որովհետև միշտ այնտեղ բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր, և այսօր էլ այդպես է:
«Ադրբեջանն ուզում է, որ այնտեղ չապրեն հայեր, դրա համար էլ այսօր, ահաբեկիչների աջակցությամբ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա: Եվ ի՞նչ է որևէ մեկն առաջարկում, որ Լեռնային Ղարաբաղի հայերն ասելու են` քանի որ դուք ահաբեկիչներ եք, ուրեմն մենք հրաժարվո՞ւմ ենք մեր արմատներից: Չի կարող լինել այդպիսի բան»,- նշել է վարչապետը:
Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե «որոշ բանաձևերով Լեռնային Ղարաբաղը համարվում է Հայաստանի կողմից օկուպացված տարածք», Փաշինյանը հակադարձել է՝ նշելով, որ չկա որևէ բան, որ խոսի այն մասին, որ Հայաստանն օկուպացրել է որևէ բան:
«Չկա այդպիսի միջազգային օրենք, որի մասին դուք ասում եք: Բոլորը մեջբերում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևեր, ցավոք, շատ քչերն են այն կարդացել: Այնտեղ չկա որևէ բան, որը խոսի այն մասին, որ Հայաստանն օկուպացրել է որևէ բան, չկա այդպիսի բան»,- ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հավելել է, որ խնդիրը նրանում է նաև, որ Ադրբեջանը միշտ հրաժարվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:–0–
Загружается новость ... "Лево"