Էսկալացիա Ղարաբաղում. ՌԴ ԱԳՆ–ում տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
30.09.2020,
01:09
ՌԴ ԱԳՆ–ում տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳՆ–ում երեքշաբթի տեղի են ունեցել հանդիպումներ ՌԴ–ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և «Ռուսաստանի հայերի միություն» համառուսական հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի, ինչպես նաև ՌԴ–ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հետ։
Հանդիպումներն անցկացրել են ՌԴ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյն ու ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Ի՞նչ են քննարկել հայկական կողմի հետ
Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ–ի կայքում, հանդիպման ընթացքում կարևորվել է այն դերը, որն ունեն հայկական և ադրբեջանական բազմահազարանոց համայնքները ՌԴ տարածքում ազգամիջյան խաղաղության և համերաշխության պահպանման հարցում, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման ֆոնին։
Նշվում է, որ ռուսական կողմն ընդգծել է, որ անհրաժեշտ է համատեղ իրականացնել պրոֆիլակտիկ և բացատրական միջոցառումներ ազգային պատկանելիության հարցում քաղաքացիների իրավունքների խախտման դեպքեր թույլ չտալու, ինչպես նաև ռուսական օրենսդրությունը պահպանելու նպատակով։
Ի՞նչ են քննարկել ադրբեջանական կողմի հետ
Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրացման համատեքստում քննարկվել է նաև ՌԴ–ում բնակվող ադրբեջանցիների և հայերի դերակատարությունը ՌԴ տարածքում ազգամիջյան խաղաղության և համերաշխության պահպանման հարցում։
Նշվում է, որ ռուսական կողմը կարևորել է համատեղ բացատրական աշխատանքները, որոնք ուղղված են ռուսական օրենսդրության պահպանմանն ու ազգային պատկանելիության հարցում քաղաքացիների իրավունքների խախտման դեպքերն արմատախիլ անելուն։
Արցախում իրավիճակի սրման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է մղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 80 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–
Загружается новость ... "Лево"