ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի փորձագետ, Գլոբալ–քաղաքական ռիսկերի գծով կոնսալտինգային ընկերության նախագահ Ջոն Հալսմանը (John Hulsman) կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին չի հաջողվի կյանքի կոչել նեոօսմանական կայսրություն ստեղծելու իր գաղափարը։
Загружается новость ... "Лево"
«Էրդողանի տենդային նեոօսմանական երազանքի ճակատագրական թերությունն այն է, որ Թուրքիան այնքան էլ մեծ գերտերություն չէ, ինչպես նա պատկերացնում է», – գրում է դոկտոր Հալսմանն իր
հոդվածում, որը հրապարակվել է Arab News հրատարակության անգլալեզու տարբերակում։
Փորձագետը կարծում է, որ Թուրքիայի տնտեսության կառուցվածքային խնդիրները Էրդողանի էքսպանսիոնիստական արտաքին քաղաքականությունը դարձնում են բացարձակ անկայուն երկարաժամկետ հեռանկարում։
Նա նշել է, որ համավարակն ակնհայտ ավերիչ հետևանքներ է ունենում Թուրքիայի տնտեսության վրա։
«Սեպտեմբերին թուրքական լիրը նվազել է` հասնելով ռեկորդային ցածր մակարդակի...Գնաճը մնում է կայուն բարձր` օգոստոսին հասնելով մոտ 12%–ի, իսկ Թուրքիայի ՀՆԱ–ն 2020թ.–ի երկրորդ եռամսյակում շատ է նվազել կորոնավիրուսի ֆոնին առկա մեկուսացման պատճառով` 9,9%–ով տարեկան կտրվածքով։ Սա վատագույն ցուցանիշն է ավելի քան 10 տարվա ընթացքում», – նշում է Հալսմանը։
Այսպիսով, փորձագետի կանխատեսմամբ, Էրդողանի հսկայական նեոօսմանական երազանքը դատապարտված է ձախողման ակնհայտ պատճառներով. նրա էքսպանսիոնիստական երազանքները շատ են առաջ անցել Թուրքիայի տնտեսական իրողություններից։–0–