ԵՄ–ն 5,2մլն եվրո կհատկացնի տեղահանված արցախցիներին օգնելու համար. Եվրահանձնաժողովի նախագահ

03.10.2023, 21:15
Եվրամիությունն ակտիվացրել է Արցախից տեղահանվածներին 5,2 միլիոն եվրոյով աջակցելու մեխանիզմ, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը
ԵՄ–ն 5,2մլն եվրո կհատկացնի տեղահանված արցախցիներին օգնելու համար. Եվրահանձնաժողովի նախագահ
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Եվրամիությունն ակտիվացրել է Արցախից տեղահանվածներին 5,2 միլիոն եվրոյով աջակցելու մեխանիզմ, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«ԵՄ-ն աջակցում է Հայաստանին` տեղահանվածներին օգնություն տրամադրելու հարցում։ Այդ մասին հեռախոսով տեղեկացրել եմ Նիկոլ Փաշինյանին։ Մենք ակտիվացրել ենք Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը և մոբիլիզացրել մարդասիրական օգնությունը՝ 5,2 մլն եվրոյի չափով», – գրել է Լեյենն իր X միկրոբլոգում (նախկին Twitter)։

Նա նաև նշել է, որ մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարմա
հանձնակատար Յանեզ Լենարչիչը ուրբաթ կմեկնի տարածաշրջան՝ հետագա կարիքները գնահատելու համար:

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը նախօրեին հայտնել էր, որ Փաշինյանը ֆոն դեր Լեյենի հետ քննարկել է Արցախից հայերի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։–0–