ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ երգչուհի Շերն ու պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը միասին
հոդված են գրել Newsweek հրատարակության համար «Դուք չեք կարող մեզ ջնջել» խորագրով, որը նվիրված է Արցախում հումանիտար ճգնաժամին։
«Խնդրում եմ, կիսվեք մեր հոդվածում Newsweek–ում հումանիտար ճգնաժամի մասին, որի հետ հենց հիմա բախվում են հայերը», – գրելէ Շերը Twitter–ի իր միկրոբլոգում։
Հոդվածում ներկայացվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի և մնացած աշխարհի հետ կապող «կյանքի ճանապարհի» արգելափակման պատճառով Արցախում ստեղծված կատաստրոֆիկ իրավիճակը։ Հոդվածի հեղինակները ներկայացնում են Արցախի, Հայաստանի պատմությունն ու խոսում բոլոր մակարդակներում հայերի շահերն առաջ մղելու անհրաժեշտության մասին։–0–