Դիվերսիոն ներթափանցման փորձ Արցախում, հակառակորդը չեզոք գոտում թողել է մեկ դիակ

23.09.2019, 10:37
Դիվերսիոն ներթափանցման փորձ Արցախում, հակառակորդը չեզոք գոտում թողել է մեկ դիակ:
Դիվերսիոն ներթափանցման փորձ Արցախում, հակառակորդը չեզոք գոտում թողել է մեկ դիակ

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դեպքի մանրամասները ճշտվում են:

ՊՆ–ից հավելում են նաև, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:–0–