424.95
4.2
401.46
+8
Եղանակը Երևանում
Հայ

Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի

11:15
28 Սեպտեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի նախագահի խորհրդական, նախիկին արտգործնախաար Դավիթ Բաբայանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ որոշել է ներկայանալ Ադրբեջանի իրավապահ մարմիններին:

«Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ, բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սև ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի», - նշել է Բաբայանը Facebook-յան իր էջում։

Загружается новость ... "Лево"

Նա նշել է, որ այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իր մերձավորներին, բայց նա վստահ է, որ նրանք կհասկանան։

«Իմ չներկայանալը կամ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատվոր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։ Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը կրճատի նրա տառապանքը և ամոքի նրա վերքերը», - նշել է Բաբայանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:52
21 Հոկտեմբերի 2023
10 անձ ձերբակալվել է Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ կատարված խուլիգանության կասկածանքոով
10 անձ ձերբակալվել է Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ կատարված խուլիգանության կասկածանքոով
15:55
20 Հոկտեմբերի 2023
Ծեծի է ենթարկվել Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը, կան բերման ենթարկվածներ
Երևանում Արցախի ներկայացուցչության դիմաց ընթացող բողոքի ակցիայի մասնակիցների և շենքը լքող Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի միջև վիճաբանություն է ծագել, որը վերաճել է զանգվածային ծեծկռտուքի
12:05
20 Հոկտեմբերի 2023
Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժել են շենք
Նրանց հաջողվել է ներխուժել շենք։ Այնտեղ գտնվում են Արցախի գործող նախագահ Սամվել Շահրամանյանը և կառավարության որոշ անդամներ
10:48
20 Հոկտեմբերի 2023
Արցախի օպերատիվ շտաբը դադարեցնում է աշխատանքները
Երևանում գործող Արցախի օպերատիվ շտաբը դադարեցնում է աշխատանքները
16:16
19 Հոկտեմբերի 2023
Արցախից Հայաստան են տեղափոխվել մարմիններ, որոնց վրա առկա են խոշտանգումներ և անդամախեղումներ. նրանց թվում կան երեխաներ, կանայք
Արցախից Հայաստան են տեղափոխվել մարմիններ, որոնց վրա առկա են խոշտանգումներ և անդամախեղումներ. նրանց թվում կան երեխաներ, կանայք
15:39
17 Հոկտեմբերի 2023
Ցավալի է, որ հնարավոր չեղավ կանխել հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում. Փաշինյան
Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում հայտարարել է, որ ցավալի է, որ հնարավոր չեղավ կանխել հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում
20:48
13 Հոկտեմբերի 2023
«Վերջ, թեման փակ է. Ղարաբաղը դարձավ Ադրբեջանի մաս, երբ Փաշինյանը հայտարարեց այդ մասին». Պուտին
Պուտինը-հայտարարել է, որ Հայաստանն է ճանաչել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է
16:35
13 Հոկտեմբերի 2023
ՀՀ ԱԳՆ-ն վրդովված է առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվող կեղծ «դատավարությունից» և նրա լուսանկարի ցուցադրությունից
Հայաստանի ԱԳՆ-ն իր վրդովվմունքն է հայտնել առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Ադրբեջանում իրականացվող կեղծ «դատավարության» և նրա լուսանկարի ցուցադրության կապակցությամբ
14:51
12 Հոկտեմբերի 2023
Ներկայացվել է ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման կարգը
Ինչպե՞ս կարող են ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք ստանալ սոցիալական աջակցություն
10:21
12 Հոկտեմբերի 2023
50 մլն դրամ Վահե և Վիգեն Բադալյաններից օգնություն երկու արցախյան ընտանիքներին՝ բնակարան գնելու նպատակով
Այս ընտանիքներում տեղի ունեցած ողբերգությունն անտարբեր չթողեց Վահե և Վիգեն Բադալյան եղբայրներին։ Նրանք իրենց աջակցությունը հայտնեցին Սարգսյաններին և Ղազարյաններին ՝ բնակարանի ձեռքբերման համար յուրաքանչյուր ընտանիքի 25 մլն ՀՀ դրամ տրամադրելով
09:54
12 Հոկտեմբերի 2023
Ֆրանսիան ՄԱԿ–ի ԱԽ շրջանակում կպահանջի ԼՂ հայերի վերադարձի մասին բանաձև ընդունել. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Բաքուն պետք է հասկանա, որ նա չի կարող գնալ ուժի կիրառման ճանապարհով
14:57
11 Հոկտեմբերի 2023
Արցախի պետբյուջեում շարունակում է մնալ շուրջ 3,1 մլրդ դրամ մնացորդ. այն սառեցված է, և որևէ գործարք չի իրականացվում
Արցախի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական հաշիվներում շարունակում է մնալ շուրջ 3,1 միլիարդ դրամ մնացորդ, որը սառեցված է, և որևէ գործարք չի իրականացվում