441.06
4.43
403.38
+8
Եղանակը Երևանում
Հայ

Դավիթ Բաբայան. «Եթե Ադրբեջանը սկսի լայնամասշտաբ պատերազմ, դա կլինի պատերազմ նաև Ռուսաստանի դեմ»

15:06
26 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Ադրբեջանը սկսի լայնամասշտաբ պատերազմ, դա կլինի պատերազմ նաև Ռուսաստանի դեմ։ 

«Նա (Ադրբեջանը, խմբգր.) պատրա՞ստ է դրան, կարծում եմ, որ` ոչ։ Եվ դա նրան պետք չի», – կարծում է Բաբայանը։

Բացի այդ, նրա խոսքով, բնական է, որ Արցախի բնակչությունը մինչև վերջ պայքարելու է, «քանի որ մենք արդեն տեղ էլ չունենք գնալու»։ 

«Այդ պատճառով պատերազմի հավանականությունն այստեղ այնքան քիչ է, որ մոտ ապագայում համենայն դեպս չարժե սպասել դրան։ Բայց տարածելով խոսակցություններ` նրանք (ադրբեջանական կողմը, խմբգր.) այդ կերպ փորձում են հասնել նրան, որպեսզի այստեղ սկսվի բնակչության արտահոսք, որպեսզի մարդիկ միշտ վտանգ զգան, որպեսզի վստահ չլինեն վաղվա օրվա հարցում։ Այդ պատճառով բոլոր խոսակցություններին պետք է համապատասխան վերաբերվել», – ընդգծել է նա։

Արցախի ԱԳ նախարարը նշել է, որ այսօր, քանի դեռ ռուս խաղաղապահներն Արցախում են, լայնամասշտաբ պատերազմ պարզապես իրական չէ։

«Կարծում եմ, որ նրանք կմնան բավականին երկար, քանի որ իրական չի լինի առաջիկա հինգ տարում կարգավորել ղարաբաղա–ադրբեջանական հակամարտությունը։ Իսկ եթե իրական չէ կարգավորել հակամարտությունը, նշանակում է, որ խաղաղապահ առաքելությունը պետք է շարունակվի», – ասել է Բաբայանը։

«Եթե իրականացնենք նորմալ, ճիշտ քաղաքականություն, եթե մեր պետականաշինությունը, արտաքին քաղաքականությունը ճիշտ լինի, կան բոլոր նախադրյալները, որ Ղարաբաղը կմնա, կապրի, կուժեղանա և կբարգավաճի», – եզրափակել է Բաբայանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ