Չնվաճված Դադիվանք. ինչպե՞ս է ապրում հայկական սրբավայրն արցախյան պատերազմից հետո (ՎԻԴԵՈ)

23.11.2020, 22:20
Չնվաճված Դադիվանք. ինչպե՞ս է ապրում հայկական սրբավայրն արցախյան պատերազմից հետո. ՎԻԴԵՈ
Չնվաճված Դադիվանք. ինչպե՞ս է ապրում հայկական սրբավայրն արցախյան պատերազմից հետո (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է բացառիկ ռեպորտաժ այն մասին, թե ինչպես են մարդիկ գնում Դադիվանք և ինչպես է ապրում հայկական սրբավայրը։

Ռուս խաղաղապահները պաշտպանում են Քարվաճառում գտնվող Դադիվանքը, որն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Դադիվանքը հայկական առաքելական միջնադարյան վանական համալիր է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։ Պատմականորեն եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։ Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։ Մատենագիտական աղբյուներում Դադի վանքը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։ Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։-0-