Չեխիան հավատարիմ է ԼՂ հակամարտության տարածաշրջան սպառազինության սահմանափակումների քաղաքականությանը. պաշտպանության նախարար

09.04.2019, 20:25
Չեխիայի պաշտպանության նախարարի խոսքով, իր երկիրը հավատարիմ է ԼՂ հակամարտության տարածաշրջան սպառազինության սահմանափակումների քաղաքականությանը։
Չեխիան հավատարիմ է ԼՂ հակամարտության տարածաշրջան սպառազինության սահմանափակումների քաղաքականությանը. պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Չեխիան հավատարիմ է ԼՂ հակամարտության տարածաշրջան սպառազինության սահմանափակումների քաղաքականությանը, երեքշաբթի Երևանում հայտարարել է Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարն իր հայ գորընկերոջ հետ կազմակերպված համատեղ ասուլիսի ժամանակ։

Загружается новость ... "Лево"

Հայկական մամուլում վերջին մի քանի ամսում հրապարակվում է տեղեկատվություն այն մասին, որ Չեխիան Ադրբեջանին վաճառում է ռազմական տեխնիկա, մասնավորապես, հաուբիցներ։

«Չեխիան կատարում է միջազգային պահանջները և սեփական օրենսդրությունն ու խստորեն վերահսկում է ռազմական տեխնիկայի արտահանման լիցենզավորման գործընթացը։ Ադրբեջանին հաուբիցներ մատակարարել է ոչ թե Չեխիան, այլ երրրորդ կողմերը։ Մենք կատարում ենք միջազգային էմբարգոյի պահանջներն ու չենք արտոնագրում սպառազինության մատակարարումն Ադրբեջան», – հայտարարեց Մետնարը։
Նա նաև նշեց, որ 2016–2017 թթ.–ին Պրահան ստացել է հաուբիցների և հրթիռային համալիրների արտահանման արտոնագրման բազմաթիվ հայտեր, սակայն Չեխիայի պաշտպանության նախարարության և ՆԳՆ–ի առաջարկով դրանք մերժվել են։

«Չեխիան կատարում է էմբարգոյի պահանջները, մասնավորապես, ԵԱՀԿ–ի պահանջները, որոնք վերաբերում են տարածաշրջան ռազմական տեխնիկայի մատակարարման սահմանափակմանը։ Մենք աջակցում ենք հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը», – ասաց նա։–0–