Չափազանց շատ են այն փաստերը, որոնք խոսում են հնարավոր պլանավորված պարտության մասին.Քոչարյան (ՎԻԴԵՈ)

04.10.2021, 13:01
Քոչարյանը հայտարարել է, որ փաստերի համադրումը հիմք է տալիս մտածել, որ շատ հավանական է, որ պատերազմը սկսվել է տգիտության, անկարողության, ապիկարության պատճառով, բայց ավարտվել է ըստ պայմանավորվածության.ՎԻԴԵՈ
Չափազանց շատ են այն փաստերը, որոնք խոսում են հնարավոր պլանավորված պարտության մասին.Քոչարյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառել այն բանի հավանականությունը, որ Արցախյան 44–օրյա պատերազմն ավարտվել է ըստ պայմանավորվածության։

Загружается новость ... "Лево"

«Մեր պարտությունը տգիտությա՞ն հետևանք է, թե՞ դավաճանության։ Չափազանց շատ են այն փաստերը, որոնք խոսում են հնարավոր պլանավորված պարտության մասին։ Եվ բոլորս իրավունք ունենք մտածելու, որ դա հենց այդպես է այնքան ժամանակ մինչև դա չհերքվի շատ լուրջ և խորը քննության ճանապարհով։ Այսպես ձևակերպեմ՝ փաստերի համադրումը հիմք է տալիս մտածել, որ շատ հավանական է, որ պատերազմը սկսվել է տգիտության, անկարողության, ապիկարության պատճառով, բայց ավարտվել է ըստ պայմանավորվածության», – հայտարարեց նա այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ։

Քոչարյանը հայտարարեց, որ այս ամենն առերևույթ հանցագործություններ են, «մենք ակնկալում ենք, որ համապատասխան մարմինները պետք է դրանով զբաղվեն»։

«Եվ գալու է ժամանակ, որ բոլորը պատասխան են տալու այս ամենի համար, նաև նրանք, ովքեր իրենց պաշտոնեական դիրքից ելնելով՝ պետք է զբաղվեին այդ հարցերով ու չեն զբաղվել», – ավելացրեց նա։

Խոսելով այն մասին, թե ինչ է պետք անել այդ կասկածները փարատելու համար` Քոչարյանն ասաց, որ առաջին հերթին հանձնաժողովի շրջանակներում պետք է քննություն իրականացնել՝ ընդդիմության ակտիվ ներգրավմամբ։

«Եվ ճգնաժամը երկրում չի կարող հաղթահարվել՝ առանց այս ֆունդամենտալ հարցերի պատասխանների։ Երկրում կա մարդկային մեծ ներուժ, ովքեր չեն հարմարվելու այս իրավիճակի հետ այնքան ժամանակ մինչև այս պարզաբանումները չստանան», – ընդգծեց Քոչարյանը։–0–