Ցեղասպանագետների միջազգային միությունը հայտարարել է Արցախի հայության նկատմամբ ցեղասպանության վտանգի մասին (ՖՈՏՈ)
23.10.2020,
13:26
Ցեղասպանագետների միջազգային միությունը հայտարարել է Արցախի հայության նկատմամբ ցեղասպանության վտանգի մասին. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ցեղասպանագետների միջազգային միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններում Արցախի հայության նկատմամբ ցեղասպանության վտանգ կա, նշվում է Ճապոնիայում ՀՀ դեսպանատան Facebook–յան էջում։
Միության անդամները կոչ են անում միջազգային հանրությանը դիմել լուրջ գործողությունների Ադրբեջանի ագրեսիան և պետական հակահայկական քարոզն ու Ադրբեջանում և Թուրքիայում ատելության դրսևորումները դադարեցնելու համար։
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը դեմ արտահայտվել օտարատյացությանը, ագրեսիային ու պատերազմին նոր ցեղասպանությունը կանխարգելելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ցեղասպանագետների միջազգային միությունն ամերիկյան միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որի նպատակն է ուսումնասիրել ցեղասպանության ծագումը, պատճառներն ու հետևանքները և դրա կանխարգելման միջոցները։–0–
Загружается новость ... "Лево"