Ասկերանի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի մարմին. ԱԻՊԾ

29.03.2021, 18:16
Ասկերանի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի մարմին
Ասկերանի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի մարմին. ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 

Загружается новость ... "Лево"

Վերջինս, նախնական տվյալներով ռազմական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայող է: 

«ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները, որոնումները կշարունակեն վաղը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Այսպես, որոնումների ընթացքում, մինչ այսօր հայտնաբերվել է 1524 աճյուն:–0–