Արման Թաթոյանն ապացույց է ներկայացրել, որ Արցախում ադրբեջանցիները հարձակման են ենթարկել նաև քաղաքացիական բնակավայրերը (ՎԻԴԵՈ)
09.10.2023,
13:09
Ապացուցվել է, որ Արցախում ադրբեջանցիները հարձակման են ենթարկել նաև քաղաքացիական բնակավայրերը. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան հիմնադրամ» իրավունքի և արդարության կենտրոնի հիմնադիր Արման Թաթոյանը ներկայացրել է ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողներն Արցախում 2023թ. սեպտեմբերի 19-ին զինված հարձակման են ենթարկել նաև քաղաքացիական բնավայրերը:
«Այս տեսանյութը վերաբերում է Արցախի Չարեքտար գյուղին: Տարբեր փոքր տեսանյութերի հավաքագրումով կարողացել ենք հիմնավորել, որ ադրբեջանական զինված ծառայողները կրակոցներ են արձակել քաղաքացիական տների ուղղությամբ՝ ակնհայտ իմանալով, որ գյուղերի ու քաղաքների տներում մնացել են խաղաղ բնակիչներ», – նշել է Թաթոյանը Facebook–յան իր էջում` հրապարակելով տեսանյութ:
Նա նշեկ է, որ պատահական չէ, որ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումներով սպանվել է 18 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 6 երեխա:–0–