Արցախը բանակցություններ է վարում Հայաստանի հետ ճանաչման մասին, բայց տեղաշարժեր դեռ չկան. պետական նախարար

03.06.2022, 10:39
Արցախը բանակցություններ է վարում Հայաստանի հետ ճանաչման մասին
Արցախը բանակցություններ է վարում Հայաստանի հետ ճանաչման մասին, բայց տեղաշարժեր դեռ չկան. պետական նախարար
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բանակցություններ են վարում Երևանի հետ Ղարաբաղի ճանաչման մասին, բայց տեղաշարժեր դեռ չկան, հայտարարել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

Загружается новость ... "Лево"

«Հայաստանի հետ ընթանում են բանակցություններ, իրականացվում են կապեր Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցով, բայց այս պահին այս հարցի շուրջ տեղաշարժեր դեռ չկան», - ասել է Բեգլարյան:

Նրա խոսքով, կարելի է պնդել, որ փաստորեն Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների միջև պահպանվում է հորիզոնական կապ՝ «ինչպես հավասարը հավասարի հետ»:-0-