Արցախում զինծառայող է վիրավորվել Ադրբեջանի արձակած կրակի հետևանքով
22.06.2023,
15:09
Արցախում զինծառայող է վիրավորվել Ադրբեջանի արձակած կրակի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը, հաղորդում է Արցախի ՊԲ–ն։
«Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի խախտման և զինծառայողի վիրավորման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–