ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն այցելել է Ադրբեջանի նոր սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողներին, ովքեր բուժվում են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում:
Արցախի առողջապահության նախարարի խոսքով, բժիշկները պայքարում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողների կյանքի համար:
«Մեկ հոգի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մեկ հոգի՝ ծանր վիճակում, մնացածների վիճակը գնահատվում է միջին և թեթև ծանրության», - ասաց Հայրիյանը:
Նա նշեց, որ գրեթե բոլոր վնասվածքները բեկորային են:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում