Արցախում թշնամին գործում է ահաբեկչական խմբավորումներով, հրոսակախմբերով. ՊՆ–ն` Արցախում տիրող իրավիճակի մասին (ՎԻԴԵՈ)
01.11.2020,
23:01
Արցախում թշնամին գործում է ահաբեկչական խմբավորումներով, հրոսակախմբերով. ՊՆ–ն` Արցախում տիրող իրավիճակի մասին. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակի օպերատիվ տվյալները Հայկական Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ընթացքում։
«Այսօր Ադրբեջանի զորքերը և ահաբեկչական խմբավորումները, վարձկանները և հրոսակախմբերը տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները հիմնականում փոքր խմբերով, օջախային հարձակումներով, տեղ-տեղ կիրառելով հրետանի, որոշ տեղերում նաև օդային հարձակման միջոցներ, մարտավարական օդուժ», – տեղեկացրեց նա։
Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ ողջ օրվա ընթացքում բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել՝ չնայած տեղի ունեցած մարտական գործողություններին։
Նրա խոսքով, այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են։-0-
Загружается новость ... "Лево"