Արցախում ներդրվել է բանկոմատներից օրական կանխիկացման սահմանաչափ

12.01.2023, 11:04
Արցախում կանխիկի դրամաշրջանառության կարգավորման ուղղությամբ որոշակի փոփոխություններ են մտցվել
Արցախում ներդրվել է բանկոմատներից օրական կանխիկացման սահմանաչափ
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետությունում կանխիկի դրամաշրջանառության կարգավորման ուղղությամբ նախօրեից որոշակի փոփոխություններ են մտցվել:

Ինչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, Արցախի Հանրապետությունում առկա բոլոր բանկոմատներից և POS տերմինալներից միևնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի սահմանչափ՝ օրական մինչև 50 հազար դրամի չափով:

Արցախում գործող բանկոմատների ու POS տերմինալների միջոցով կանխիկացման հնարավորություն կապահովվի ցանկացած բանկի քարտերի համար:

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Արցախում կանխիկի դրամաշրջանառության հետ կապված խնդիրներին էին առաջացել: Բնակչության կողմից մեծ ծավալի գումարի կանխիկացումը նվազեցրել էր կանխիկի դրամաշրջանառությունը: Օպերատիվ շտաբի նիստում պետնախարարը հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ:–0–