417.4
4.02
393.4
+18
Եղանակը Երևանում
Հայ

Արցախում խիստ հիասթափված են, որ ԵՄ-ում Արցախի ժողովրդին դիմում են «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով

23:38
30 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Արցախում հիասթափված են, որ ԵՄ-ում Արցախի ժողովրդին դիմում են «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով:

«Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը՝ ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով՝ անտեսելով ինքնորոշման հիմնարար և անօտարելի իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի պետականության տասնամյակների գոյության փաստը», - նշել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Facebook-յան իր էջում։

Նշվում է, որ Նման ձևակերպումները, որոնք դիտավորյալ են արվում աշխարհում մարդու իրավունքների արժեքները պաշտպանող Միության կողմից, ոչ միայն վիրավորում են արցախցիների զգացմունքները, այլև կործանարար ազդեցություն են ունենում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա՝ անտեսելով դրա հիմնական շահառուի՝ Արցախի ժողովրդի իրավունքները։

«Արցախի ժողովրդի կամքն ու շահերն անտեսելը, Լեռնային Ղարաբաղ տերմինը օգտագործելուց դիտավորյալ խուսափելը միանշանակ չեն նպաստում ԵՄ-ի նախաձեռնությամբ ընթացող խաղաղ բանակցություններին, այլ ճանապարհ են հարթում ժողովրդավարության կայուն մակարդակ ունեցող Արցախի բռնի հպատակեցմանը հայատյաց ու ավտորիտար պետությանը՝ Ադրբեջանին», - ընդգծել է Ստեփանյանը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:47
29 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանցիները Լաչինում ձերբակալել են ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին
Ադրբեջանցիները քիչ առաջ Լաչինում ձերբակալել են ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին
10:47
29 Սեպտեմբերի 2023
Արցախում՝ վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի ավայրում հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք, դրանք կտեղափոխվեն ՀՀ
Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար
19:59
28 Սեպտեմբերի 2023
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին միանվագ կհատկացվի 100 հազ. դրամ. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյու անձ միանվագ կստանա 100 հազար դրամ
12:49
28 Սեպտեմբերի 2023
Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա. Փաշինյան
Փաշինյանն այսօր հայտարարեց, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա
11:38
28 Սեպտեմբերի 2023
Արցախի Խաչեն գյուղից հայտնաբերվել ու Ստեփանակերտ է տեղափոխվել անհետ կորած համարվող 6 բնակիչ
Ուրախ լուր. Արցախի Խաչեն գյուղից հայտնաբերվել ու Ստեփանակերտ է տեղափոխվել անհետ կորած համարվող 6 բնակիչ
11:15
28 Սեպտեմբերի 2023
Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Արցախի նախագահի խորհրդական, նախիկին արտգործնախաար Դավիթ Բաբայանը հայտարարություն է տարածել
10:49
28 Սեպտեմբերի 2023
2024թ.-ի հունվարի 1-ից Արցախը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիր
2024թ.-ի հունվարի 1-ից Արցախը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել
15:48
26 Սեպտեմբերի 2023
Քաղաքագետը բացառել է Ղարաբաղում ՄԱԿ–ի խաղաղապահների տեղակայման հնարավորությունը
Որևէ նման հնարավորություն գոյություն չունի, հայտարարեց Կվկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով ԼՂ–ում ՄԱԿ–ի խաղաղապահների տեղակայման հնարավորությունը
14:35
26 Սեպտեմբերի 2023
Ավելի քան 100 մարդ է այրվել Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով. նախկին պետնախարար
Արցախի նախկին պետնախարարը հայտնել է, որ ավելի քան 100 մարդ է այրվել Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով
13:25
26 Սեպտեմբերի 2023
ԼՂ–ից Երևանի ԲԿ–ներ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա, նրանց վիճակը կայուն ծանր է
Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն ծանր է: Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն
12:35
26 Սեպտեմբերի 2023
Արցախում նախօրեին հայտնաբերվել է 10 քաղաքացի որոնողական աշխատանքների արդյունքում
Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն ադրբեջանական կողը փոխանցել է հայկական կողմին
11:43
26 Սեպտեմբերի 2023
ԱՄՆ-ն կողմ է ԼՂ միջազգային առաքելություն ուղարկելուն և ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ. ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ-ն հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակով պայմանավորված՝ տարածաշրջանում պետք է տեղակայվի միջազգային առաքելություն, որը կապահովի տեղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը