Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, որոնցից մեկը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձ է. ԱԻՊԾ

25.01.2021, 10:52
Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, որոնցից մեկը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձ է
Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, որոնցից մեկը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձ է. ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 9-ին հրադադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունից հետո՝ 2020թ. նոյեմբերի 13-ից հայկական ու ադրբեջանական կողմերը մինչ այսօր շարունակում են զոհված զինծառայողների աճյունների որոնման և փոխանակման աշխատանքները, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 

Загружается новость ... "Лево"

Երեկ, հունվարի 24-ին որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, մեկը՝ Վարանդայի /Ֆիզուլի/ շրջանից, մյուսը՝ Հադրութի շրջանի Տումի գյուղի տարածքից: Վերջինս, նախնական տվյալներով քաղաքացիական անձ է: 

Հայտնաբերված աճյունների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

«2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 24-ը, Արցախի փրկարարական ջոկատները հայտնաբերել են 1283 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, ովքեր տարբեր պատճառներով չեն լքել հարազատ տունը և այդ բնակավայրերն այժմ գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս: Վերջիններս կամ սպանվել են, կամ ռազմագործողությունների ընթացքում հրետակոծության պատճառով մահացել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախնական տվյալներով 1268-ը զինվորականներ են կամ ռազմագործողություններին մասնակցած կամավորներ ու պահեստազորայիններ:

Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Վարանդայի(Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրայիլ) և Հադրութի շրջաններում, ինչպես նաև Մատաղիս ուղղությունում:–0–