Արցախում հակառակորդի 2 ԱԹՍ է խոցվել, լարվածությունն առաջնագծում պահպանվում է. ՊՆ
08.11.2020,
21:01
Հարավարևելյան ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի շարասյուն, որի ուղղությամբ վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ և տեխնիկա

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտից հյուսիս արևմուտք հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Լարվածությունն առաջնագծում պահպանվում է: Հրետանային և ականանետային փոխհրաձգություն է: Հարավարևելյան ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի շարասյուն, որի ուղղությամբ վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ և տեխնիկա»,– հայտնում է Ստեփանյանը։
ՊԲ զորատեսակները վստահաբար կատարում են իրենց մարտական առաջադրանքները, հակառակորդի մարտական ներուժի մաշումը շարունակվում է։–0–