Արցախում Ադրբեջանը կրակ է բացել դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ (ՖՈՏՈ)

18.11.2022, 18:44
Արցախում Ադրբեջանը կրակ է բացել դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ. ՖՈՏՈ
Արցախում Ադրբեջանը կրակ է բացել դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ:

Նոյեմբերի 18-ին ժամը 12:15-ին Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ, հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։

Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել է։ Վնասվել է տրակտորի անվաթևը և անվասկավառակը։

«Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։ Նյութեր են նախապատրաստվում ռուսական խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար։-0-