«Արցախն ապագա չունի Ադրբեջանի կազմում». ՀՀ արտգործնախարար
05.11.2020,
13:06
«Արցախը որևէ ապագա Ադրբեջանի կազմում չի ունեցել և չունի, նման իրավիճակը նշանակում է Արցախը առանց հայերի, դա չի լինելու»․ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախն ապագա չունի Ադրբեջանի կազմում, նման քայլը կնշանակի Արցախ՝ առանց հայերի, հինգշաբթի խորհրդարանում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Արցախը որևէ ապագա Ադրբեջանի կազմում չի ունեցել և չունի, նման իրավիճակը նշանակում է Արցախը առանց հայերի, դա չի լինելու: Սա առավել ընդգծված է այսօր»,- ասաց նա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստին։
Загружается новость ... "Лево"
«Նախարարը նշել է, որ սա առավել ընդգծում է մեր՝ ոչ թե արտաքին քաղաքականության, այլ համազգային նպատակը: Նա չի կարծում, որ որևէ հայ, որտեղ էլ նա գտնվի, կարող է համակերպվել որևէ մտքի հետ, որ մեր 150 հազար հայրենակիցները Ղարաբաղում, որոնք այսօր պահապանն են մեր ինքնության ամրության, կարող են ենթարկվել վնասի։
«Մեր համազգային ռեսուրսը ուղղված է դրան: Մենք սկզբունքորեն հիմնական մեր բոլոր գործընկերների հետ աշխատում ենք անմիջապես՝ բոլոր մակարդակներով՝ ամենաբարձրից սկսած և որևէ դեֆիցիտ չունենք աշխատելու»,-ընդգծեց նա։-0-